Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՈՒրախացել եք, որ ի՞նչ

ՈՒրախացել եք, որ ի՞նչ
19.10.2023 | 14:42

Ֆրանսիայի ԱԳ նախարարուհին` Կատրին Կոլոննան, շռայլ խոստում է տալիս:

Արդեն ֆրանսիական զենքի որակներն ու տեխնիկական պարամետրերն եք քննարկում:

Արդեն այդ զենքերին տիրապետելու կրթական ծրագիր եք մշակում:

Լա՛վ եք անում :

Եթե անգամ այդ զենքը ֆրանսիացին նվիրի էլ, բարի եղեք բացել Մաքսային միության ոչ անդամ երկրներից գնված զենքի մաքսազերծման գնացուցակը:

Տեսեք, երկրիդ բյուջեն կհերիքի՞ հակաօդային պաշտպանության մի դիվիզիոնին անհրաժեշտ տեխնիկայի մաքսազերծմանը:

Սա դեռ գրողի ծոցը:

Հարցրեք, իսկ ի՞նչ է ուզելու Ֆրանսիան Հայաստանից:

Ֆրանսիան ունի 49 ատոմակայան, չորս ատոմային սուզանավ ու էլի այլ բաներ:

Բայց ուրան չունի:

Աֆրիկայից ռուսները քշեցին :

ՈՒկրաինական ուրանը համարում են իրենց համար մեռած:

Ղազախստանում էլ չինացիք մոտ չեն թողնում:

Իսկ Հայաստանում, դեռ Սովետի գնահատմամբ, Հարավաֆրիկյան հանրապետության ուրանի հանքերին հավասարազոր հանքեր կան:

Սովետը ժամանակին հետազոտեց ու որպես վերդիկտ եզրակացրեց ՝ այդ հանքերը շահագործելու համար անհրաժեշտ կլինի Երևանի, Արարատյան դաշտավայրի ու Սևանի ավազանի ողջ բնակչությանը տարհանել լրիվությամբ, իսկ այսօրվա Տավուշի բնակչությանը մասնակի…

Սա է Ֆրանսիայի ուզածը, այդ զենքի դիմաց`Հայաստանը:

Հիմա ֆրանսիական զենքը առնում ես, որ ի՞նչ անես...

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2469

Մեկնաբանություններ